Առողջապահություն 1.2011
Լեղաքարային հիվանդություն
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից, իսկ երկրորդը` Մուրադյանն, ուզում է շնորհակալություն հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ի վիրաբույժներ` հայր և որդի Թադևոսյաններին, որոնց շնորհիվ ազատվեց նույն գանգատներով տարիներ շարունակ ունեցած տառապանքներից:
Հարգելի ընթերցող, հիշեցման կարգով ասենք, որ մենք ժամանակին գրել ենք օրգանիզմի սնուցման գործընթացները հսկող չափազանց կարևոր օրգանի` լյարդի մասին (նկար 1):
Նկ. 1. Լյարդի հետին պատկերը |
Այն իր մեջ ամփոփված միլիոնավոր բջիջների անխափան և անկողմնակալ գործունեության շնորհիվ ստուգում, վերահսկում է աղիքներից արյան միջոցով լյարդ մուտք գործող դռներակով, արդեն տարրալուծված սննդանյութերի բաղադրիչների քանակը, որակը, մաքրում, զտում է դրանք օրգանիզմի համար ավելորդ, վնասակար նյութերից, որոնք լեղու միջոցով վնասազերծվելով, դուրս են թափվում 12-մատնյա աղիքի մեջ` որպես թափոն (նկար 2):
Ահա այս գործընթացում էլ լեղապարկում սկսում են ոչ պիտանի նյութերի միացություններից ձևավորվել լեղաքարեր, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շատանալով, մեծանալով, լցոնում են լեղապարկը` առաջացնելով լեղաքարային հիվանդություն (նկար 2, 3):
Նկ. 2. Լեղաքարերով լցված լեղապարկեր, հեռացված վիրահատական ճանապարհով |
Նկ. 3. Լեղապարկի առաջային պատկերը |
Լեղաքարային հիվանդությանը (խոլելիթիազ) բնորոշ է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացումը, որը կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխանակության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով:
Հիվանդությունն առաջանում է աստիճանաբար: Հաճախ հիվանդը երկար տարիներ դառնություն Է զգում բերանում, ծանրություն` աջ թուլակողում (կողերի տակ), որոնք առաջանում են հատկապես տապակած միս, յուղալի, ապխտած, թթու դրած սննդամթերք ուտելուց, գինի կամ օղի օգտագործելուց հետո: Նշված ախտանշանները նկատելիս պետք է դիմել բժշկի, որի հանձնարարած անձնական պահվելակարգն ու սննդակարգը կբարելավեն հիվանդի ինքնազգացողությունը և կօգնեն խուսափել հիվանդության սրացումներից: Բայց հաճախ հիվանդները բժշկի դիմում են աջ թուլակողում սուր ցավի նոպայից հետո: Ցավը տարածվում է աջ թիակի և անրակի ուղղությամբ (այսպես կոչված` լյարդային խիթ): Նշված նոպաները սովորաբար առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով հաճախ վիրահատության անհրաժեշտություն է լինում:
Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են շատակերությունը, քրոնիկական փորկապությունը և թերշարժուն ապրելակերպը, ինչպես նաև լեղապարկի և լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները (երբեմն նաև նախկինում տարած հիվանդությունների հետևանքով գոյացած սպիները, կպումները), ոչ կանոնավոր` մեծ ընդմիջումներով սնվելը: Որոշակի նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, որով պայմանավորված հաճախ կարող են հիվանդանալ նույն ընտանիքի անդամները կամ նրանց հետագա սերունդները:
Լեղականգի կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով լեղու մեջ նվազում է լեղաթթուների պարունակությունը, որոնց հիմնական բաղադրիչները` խոլեստերինը և բիլիռուբինը (լեղագունակ), նստվածք են տալիս և քարագոյացման պատճառ դառնում:
Լեղաքարային հիվանդության սրացման փուլում անպայման պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Նոպաների միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է պարտադիր կերպով պահպանել սննդակարգը և սնուցման ժամանակակարգը: Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ ուտել, բայց հաճախ` օրական 4-5 անգամ: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցների, ճարպերի և թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի և բուսական յուղի քանակները` սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, թրթնջուկ, սպանախ, կծու և գրգռիչ մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:
Լեղին լյարդի գեղձային բջիջների կողմից արտադրվող դեղնադարչնավուն հեղուկ արտազատուկն է: Լեղին անհրաժեշտ է մարդու և կենդանիների աղիքներում ճարպերի ու ճարպանման նյութերի ֆիզիկական, քիմիական մշակման, դրանք մարսելի դարձնելու և ներծծումը հեշտացնելու համար: Լեղին լեղածորանից դեպի 12-մատնյա աղիք հոսելով, օրգանիզմից հեռացնում է հեմոգլոբինի, խոլեստերինի և այլ միացությունների փոխանակության վերջնանյութերը:
Լեղու հիմնական բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները (կազմում են պինդ մնացորդի հիմնական մասը), բիլիռուբինը, սպիտակուցները և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը (հորմոններ, վիտամիններ): Լյարդը անընդհատ լեղի է արտադրում: Մարսողության խաթարումների դեպքում չօգտագործված լեղին պահեստվում է լեղապարկում և սնունդ ընդունելուց հետո աստիճանաբար արտահոսում դեպի աղիքներ:
Մարդու լեղու քիմիական կազմությունը, հատկությունները և քանակը շարունակ փոփոխվում են վիրուսային և մանրէային ծագման լյարդաբորբերի և տարբեր այլ հիվանդությունների, այդ թվում նաև` լեղաքարային հիվանդության դեպքում: Այդ փոփոխությունները կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն, ուստի հայտնաբերվում են արյան մեջ լեղու պարունակության և դրա բաղադրիչների մակարդակը որոշող լաբորատոր կենսաքիմիական հետազոտություններով:
Կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավորներ) լեղին կիրառվում է որպես դեղանյութ (պահածոյած բժշկական լեղի): Հոդերի բորբոքային կամ կառուցվածքային փոփոխություններով ընթացող հիվանդությունների, ինչպես նաև նյարդարմատների, ջլերի բորբոքումների ժամանակ լեղին երբեմն օգտագործում են կոմպրեսների համար: Պահածոյած բժշկական լեղիով բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Օֆելյա, բարև Ձեզ: Ձախ հատվածում ցավերն այնքան էլ բնորոշ չեն լեղաքարային հիվանդությանը: Ամենայն հավանականությամբ պատճառն այլ է:
Օֆելյա
26.01.2016
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Luiza, լեղաքարային հիվանդության դեպքում նոպաներ հնարավոր են ցանկացած ժամանակ, դրանց առաջացումը որոշ չափով կարելի է կանխարգելել համապատասխան դիետայի միջոցով: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդի օգտագործումից: Քանի որ հղիության ընթացքում նկատվում է առկա հիվանդությունների սրացում, ապա հնարավոր է, որ նոպաներ լինեն, հնարավոր է նաև, որ հղիության ընթացքում ոչ մի խնդիր էլ չլինի: Ցավերի ժամանակ կարելի է օգտագործել սպազմոլիտիկ միջոցներ, գինեկոլոգի նշանակմամբ;
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Վարդուհի, դիետա միանշանակ պետք է պահել: Ձեր նշած սննդակարգը միանգամայն ճիշտ է այս դեպքում, կարող եք նույն սննդակարգից այժմ էլ օգտվել: Սրտխառնոցի և փսխումների համար կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին համապատասխան հակաէմետիկ բուժում ստանալու համար: Սրտխառնոցը և փսխումը կարող են հրահրել լեղապարկի ցավերի առաջացումը, այդ պատճառով ցանկալի է որքան հնարավոր է շուտ կանխել: Եթե ցավեր այնուամենայնիվ կառաջանան բժշկի նշանակմամբ կարող եք սպազմոլիտիկ միջոցներ ընդունել:
Վարդուհի
09.04.2015
Luiza
08.04.2015
luiza
06.04.2015
Վարդուհի
06.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Վարդուհի, քարերի հեռացման արդյունավետ մեթոդը կախված է քարերի կառուցվածքից, լեղապարկի վիճակից, այսինքն կա բորբոքում, պատերի հաստացում և այլն: Նման փոքր քարերի դեպքում կա վտանգ, որ դրանք շարժվեն և կխցանեն լեղածորանը:
Վարդուհի
02.04.2015
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի Anna, քանի որ ունեցել եք նույն համախտանիշի նախադեպ, որի պարագայում մասնագետները նախընտրել են վիրահատություն, ուստի հարկ է դիմել նույն մասնագետի խորհրդատվությանը, քանի որ նրա համար իրավիճակն ավելիհասկանալի ու հստակ է և մեր խորհուրդը կարող է հեռու լինել իրական պատկերից:
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
ՀարգելիAnna, Ձեր ներկայացրած տեղեկատվությունը բավականին թերի է՝ գաղափար կազմելու` ինչ խնդիր ունեք, քանի որ փայծաղի մեծացում կարող է լինել մի շարք հիվանդությունների դեպքում և այլ ախտանիշների համակցումն է օգնում՝ ախտորոշելու: Ուստի միանշանակ պատասխան տալ չենք կարող: Կարծում ենք Ձեզ օգտակար կլինի հոդվածը, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
https://www.med-practic.com/arm/1095/21437/article.more.html
Anna
19.11.2014
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Anna, ճիշտ կլինի կրկին այցելեք ձեր վիրաբույժին եթե հիվանդությունը կրկնվել է ապա հարկավոր է կրկնակի ախտորոշում և ավելի ագրեսիվ բուժական միջամտություն ստանալ:
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Anna, ցավոք, այս դեպքում տնային պայմաններում ոչինչ անել հնարավոր չէ: Ճիշտ կլինի դիմեք բժշկի հետազոտվելու և համապատասխան միջամտություն ստանալու համար:
anna
12.10.2014
anna
12.10.2014
Մեդ-Պրակտիկ
14.07.2014
Հարգելի Հռիփսիմե, եթե ախտորոշված է լեղաքարային հիվանդություն, ապա, միանշանակ, բուժման եղանակները վիրաբուժական են: Կա բուժման երեք տարբերակ` էնդոսկոպիկ, բաց վիրահատություն և լիտոտրիպսիա (ուլտրաձայնային հաճախությամբ ալիքների միջոցով քարերի փշրում): Ցավոք, ժամանակակից դեղագիտությունը դեռ չի ստեղծել դեղամիջոց, որը կլուծի տարբեր օրգաններում հանդիպող քարային կուտակումները:
Հռիփսիմե
10.07.2014
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն